Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (10)
A A
Պաշտոնական

Կոտայքի մարզի Գառնի համայնքի երկու բնակավայրում բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի մարզի Գառնի համայնքի երկու բնակավայրում բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել, դրանք նաև ապամոնտաժվել են

 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Կոտայքի մարզի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղի 𝟏-ին փողոց թիվ 𝟐𝟑/𝟏, ինչպես նաև նույն համայնքի Ողջաբերդ գյուղի 𝟏-ին փողոց, թիվ 𝟒/𝟏 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի մարզի վերոնշյալ երկու բենզալցակայանների գործունեության դադարեցման որոշումներ է կայացրել։

Տեսչական մարմնի կողմից կայացրած դադարեցման որոշումների հիման վրա Գառնիի համայնքապետի կողմից կայացվել են նաև դրանց ապամոնտաժման վերաբերյալ համապատասխան որոշումներ, որոնց արդյունքում տնտեսավարողները սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել են խախտումներով շահագործվող բենզալցակայանները։