A
A
Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել են առաջին խումբ գտածոները
Աջակցիր «Ա1+»-ինՕհանավանի տարածքում բացված վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հնագետներն արդեն աշխատում են առաջին խումբ գտածոների հետ։
Հնագետ Աշոտ Փիլիպոսյանի ձեռքին Օհանավանի տարածքում բացված վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերված գտածոներն են։
Հնագիտական 56 առարկա՝ նախ հանձնվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին․ համարակալվել, հաշվառվել է, որից հետո առարկաները տեղափոխել են Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիա։
Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ։
Գտածոները հիմնականում ձիթաճրագներ են և թվագրվում են IV-V դդ․։





