![428641057_359715120357930_7249608800137760318_n 428641057_359715120357930_7249608800137760318_n](/static/articles/46/88/65/l-ZBJxMyU1Rm.jpg)
A
A
Բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր և տուժած
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 20-ին, ժամը 15։41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
![🚒](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tc0/1.5/16/1f692.png)
Պարզվել է, որ բախվել են «Daewoo» (վարորդ՝ Ա․ Կ․) և «Maserati» (վարորդ՝ Կ․ Ա․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև մեքենաներից մեկը բախվել է կայանած «HOWO» մակնիշի (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1993 թ․) բեռնատարին․ «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Maserati» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։