Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Հ. Գրիգորյանը գրավեց 1-ին տեղը

Սպորտ
ed89e4d91a0e9120bf65053398614708

ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը, «Աշխարհի պատանի աստղեր» անվանումը կրող մրցաշարում 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, գրավեց առաջին տեղը: Վերջին պարտիայում նա հաղթեց հենց իր գլխավոր մրցակցին` Ռուսաստանի ներկայացուցիչ Յուրի Ելիսեեւին եւ դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Նշենք, որ Կարեն Հ. Գրիգորյանը մեկ միավորով առաջ անցավ 2-3-րդ տեղերը գրաված շախմատիստներից` համապատասխանաբար Ալեքսեյ Գոգանովից (Ռուսաստան) եւ Ուլվի Բաջարանիից (Ադրբեջան):

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի մարզի Կիրիշի ավանում կայացած մրցաշարին մասնակցեցին 4 երկրների (ՌԴ, Հայաստան, Ադրբեջան, Թուրքմենստան) 11 հեռանկարային պատանի շախմատիստները եւ մեկ շախմատիստուհի` ռուսաստանցի Աննա Ստյաժկինան: