Բացել լրահոսը Փակել լրահոսը
428458843_358560387140070_1778937178466558763_n
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Փետրվարի 18-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խնձորուտ գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Խնձորուտ գյուղ տանող ճանապարհի 14-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ն․ Հ․-ին (ծնված 1991 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: