Բացել լրահոսը Փակել լրահոսը
թաց-ձյուն
A A
Հասարակություն

Սպասվում են տեղումներ․ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

Հանրապետությունում փետրվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 
Երևանում փետրվարի 18-20-ին, 22-23-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։