A
A
Շինարարական աշխատանքների նոր կարգը՝ գերեզմանատներում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լինում են դեպքեր, երբ տապանաքարեր են գողանում գրված, հետո մաքրում և վաճառում են: Սովորական քաղաքացին դա չի կարող անել»,- ասում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն Հրաչյա Նազարյանը:
Երևանի համայնքային գերեզմանատներում շինարարական աշխատանքների ընթացքում այլ դեպքեր էլ են բացահայտվել: Դրանք հիմնականում կատարվում են գիշերային ժամերին: Քաղաքացիները, որոնք վարպետներ են գտնում գերեզմանատեղիի նորոգման համար, հաճախ չեն էլ ենթադրում, թե ինչպես են աշխատում շինարարները: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը խնդիրը լուծելու համար նախաձեռնեց փոփոխություններ: Տարեվերջին ավագանին հաստատեց գերեզմանատներում շինարարական աշխատանքներ իրականացնելու նոր կարգը: