Բացել լրահոսը Փակել լրահոսը
GGiSyNFW8AALM3G
A A
Քաղաքականություն

Երկու կողմերն էլ պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների. Օլաֆ Շոլց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մյունխենում կայացած եռակողմ հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը X-ի իր էջում գրել է․

«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում։ Երկու կողմերն էլ պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների»: