Բացել լրահոսը Փակել լրահոսը
428628371_732139422402526_456416672519444750_n
A A
Պաշտոնական

Պապիկյանը Բուլղարիայի Պաշտպանության նախարարի հետ պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել (տեսանյութ)

Փետրվարի 17-ին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Տոդոր Տագարևի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր։
Քննարկվել են նաև փոխգործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ։