Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail__T014728
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակներում

Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակներում փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։
 
Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և վերջին զարգացումներին։