Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արման Թաթոյանը փաստահավաք այցով Սյունիքում է` Ներքին Հանդ գյուղում

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը փաստահավաք այցով Սյունիքում է, այս պահին` Ներքին Հանդ գյուղում: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆբ-յան էջից։
 
«Տեղում հավաքագրված փաստերը լրացուցիչ ապացուցում են, որ 3 օր առաջ ադրբեջանական զինված ծառայողները Հայաստանի տարածք, մասնավորապես` Ներքին Հանդ գյուղ ներխուժած վայրերից արձակված կրակոցներով են սպանել մեր զինվորականներին:
Այցի ընթացքում տեղի են ունենալու ուսումնասիրություններ, հանդիպումներ, այդ թվում` բնակիչների հետ, ովքեր զրկված են անվտանգ և բնականոն կյանքով ապրելու իրավունքից»,- նշել է Թաթոյանը և ավելացրել, որ մանրամասներ փաստերը կամփոփվեն ու կներկայացվեն ավելի ուշ: