ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023-ին կատարված աշխատանքի ամփոփիչ միջոցառումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) 99,3 տոկոս կատարողականով է ամփոփել 2023 թվականը: Անցյալ տարի կառույցի աշխատակիցների արդյունավետ աշխատանքը էականորեն նպաստել է ոլորտում տիրող իրավիճակի բարելավմանը:
ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը
ընդգծեց, որ անցյալ տարի տեսչական մարմինն աշխատել է ծանրաբեռնված և հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները։ Նշվեց, որ 2023-ին կառույցի առաջնային ուշադրության կենտրոնում են եղել ընդերքի, ջրային ռեսուրսների, կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանության, մթնոլորտի պահպանության խնդիրները:
Դրանց վերաբերյալ ընդհանուր առմամբ գրանցվել է 2544 իրավախախտման դեպք: 2022 թվականի (2393) համեմատ խախտումների քանակն ավելացել է 6,3, իսկ 2021-ի (2083)՝ 22,1 տոկոսով։ Հարուցվել է 1352 վարչական վարույթ: Դա 45,4 տոկոսով գերազանցում է 2022 թվականի (930) և 31,9 տոկոսով՝ 2021 թվականի (1025) ցուցանիշը: 872 անձի նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 1116 վարչական տույժ: Դա 9,2 տոկոսով շատ է 2022-ի ցուցանիշից (1022), սակայն 2,4 տոկոսով քիչ է 2021 թվականին (1144) կիրառված տույժերի քանակից:
Սահմանված վարչական տուգանքների չափը 2023-ին կազմել է 135 մլն 750 հազար դրամ: 2022-ին տուգանքների չափը կազմել է 99 մլն 160 հազար, իսկ 2021-ին՝ 103 մլն 490 հազար դրամ:
Բնությանն ու պետությանը հասցվել է 5 մլրդ 176 մլն 182 հազար 531 դրամի վնաս: ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 143 մլն 868 հազար 695 դրամ։ Գանձումների գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակվում է: