Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտները ինչո՞ւ են տույժերի ենթարկվում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

2024թ. հունվարի 20-ից սկսած՝ դիմել են մի շարք ՀՀ քաղաքացիներ, ովքեր 2022-2023թթ. աշխատել են ՌԴ-ում և հունվարից ՊԵԿ-ից ստացել են նամակներ, որ իրենք հարկային պարտավորություններ են խախտել ՀՀ-ում. հրավիրված ասուլիսին հայտարարեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի աշխատանքային միգրացիայի հարցերով փորձեգետ  Տաթևիկ Բեժանյանը։

Ըստ նրա՝ դիմած քաղաքացիներից բոլորն անխտիր եղել են օրինական հիմքերով աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրերով աշխատած անձինք։ «Նրանց համար ՌԴ-ում վճարվել են հարկեր, թե որքա՞ն է վճարվել՝ այդ քաղաքացիները տեղյակ չեն եղել։ Այնուհետև ՀՀ-ում իրենք տեղեկացել են՝ բացի նրանից, որ իրենց համար ՌԴ-ում հարկեր են վճարել, դարձել են նաև ՀՀ-ի հարկային պարտավորությունները խախտած անձինք»,-ասաց նա։

Ըստ Բեժանյանի՝ պարզվում է, որ 2018-ին ԱՊՀ երկրները համաձայնագիր են ստորագրել՝ հարկային տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ։ 20-ին ՀՀ-ն համաձայնագիրը վավերացրել է և 20-ից սկսած՝ ստացել է տեղեկությունները։

Մասնագետը բացատրեց, որ եթե անձը հարկային ռեզիդենտ է հանդիսանում ՀՀ-ում, այսինքն՝ եթե ՀՀ-ում գտնվել է տարվա մեջ 183 և ավելի օր, անկախ նրանից՝ աշխատել է ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս, ինքը հանդիսանում է ռեզիդենտ ՀՀ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում