Բացել լրահոսը Փակել լրահոսը
շտապօգնություն
A A
Հասարակություն

Իջևանի հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական երեխայի դի․ Shamshyan.com

Փետրվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 06։00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է  ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին և հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոցում պարզվել է, որ մահացածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1 ամսական Սոֆի Խ․-ն է։ Ծնողների խոսքով՝ երեխան տանն իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։