Բացել լրահոսը Փակել լրահոսը
1645708702_-
A A
Պաշտոնական

Նոր նշանակումներ՝ Զինված ուժերում

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Զինված ուժերում նոր նշանակումներ են եղել։

 Վաչագան Ներսիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:

Վիգեն Մկրտչյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:

Կարեն Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից,

Թեմուր Շահնազարյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից,

Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։

Արմեն Սեյրանյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ

Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ՝ ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից,

Համլետ Լևոնյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: