Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան1
A A
Պաշտոնական

Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում․ Էդմոն Մարուքյանի գրառումը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է.

«Երբ պատժամիջոցներ չեն կիրառվում ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի համար, Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ ագրեսիվ, չհրահրված պատերազմի և ավելի քան 100 հազար ԼՂ բնակիչների՝ իրենց պապենական հողից էթնիկ զտման համար, ապա դու ագրեսիվ հարձակվում ես քո հարևանի վրա՝ սպանելով խաղաղ մարդկանց։ Խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է. անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում»։