Բացել լրահոսը Փակել լրահոսը
15813_am_1
A A
Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ կոլեգիայի նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղությունների շուրջ: