Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թբիլիսի
A A
Հասարակություն

Վրաստանը զբոսաշրջությունից ռեկորդային 4,1 մլրդ դոլար եկամուտ է ստացել․ Jnews.ge

«2023 թվականին միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտները 26,2%-ով (856,7 մլն ԱՄՆ դոլար) գերազանցել են 2019 թվականի մակարդակը, իսկ 2022 թվականի տվյալները՝ +17,3%-ով (608,7 մլն դոլար)»,- ասվում է Զբոսաշրջության ազգային վարչությունում։

Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանը ստացել է ռեկորդային 4,1 մլրդ դոլար եկամուտ։
2023 թվականի չորրորդ եռամսյակի ճանապարհորդության եկամուտը կազմել է 873,677,043 ԱՄՆ դոլար:

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 27,4%։

«Անցյալ տարի եկամուտների աճին զուգընթաց, զգալի կերպով ավելացել է ճանապարհորդների թիվը։ 2023 թվականին Վրաստան է այցելել 7,072,220 միջազգային զբոսաշրջիկ, ինչը 75,6%-ով ավելի է, քան մինչ համավարակը, իսկ 2022 թվականի համեմատ աճը կազմում է +30,3%։ Անցյալ տարի Վրաստան կատարվել է 4 669 467 միջազգային զբոսաշրջային այցելություն, ինչը 91,9%-ով ավելի է 2019 թվականի համեմատ, իսկ 2022 թվականի համեմատ աճը կազմում է +27,8%։

2023 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան է կատարվել 1,505,240 միջազգային այց, ինչը 71%-ով ավելի է, քան մինչհամավարակային ժամանակահատվածը։

2023 թվականի չորրորդ եռամսյակում տեղի է ունեցել 1 013 891 միջազգային զբոսաշրջային այցելություն, ինչը 93 տոկոսով ավելի է 2019 թվականի ցուցանիշից»,- նշում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։