Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երևանում 52-ամյա տղամարդը շենքի 12-րդ հարկից նետվել է

Երևանի Նաիրի Զարյան փողոցի 74 շենքի բակային հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել, գրում է shamshyan.com-ը։
 
Ըստ աղբյուրի՝  դեպքի մասին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել այսօր՝ ժամը 08:40-ի սահմաններում։
 
Դեպքի վայր ժամանած պարեկներն ու ոստիկանները բակային հատվածում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 52-ամյա Րաֆի Դ.-ի դին։
 
Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասել են, որ տղամարդն իր շենքի 12-րդ հարկից նետվել է։