Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկրաշարժ
A A
Հասարակություն

Թուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

Հաղորդվում է, որ Յուքսեկովի շրջանում ցնցումներ են տեղի ունեցել տեղական ժամանակով 07.36-ին (ՀՀ ժամանակով՝ 8:36)։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5,74 կմ խորության վրա։