Բացել լրահոսը Փակել լրահոսը
334d65ff0339533c6b9b3877cafba002_1707489922
A A
Հասարակություն

Երեւանում գործող քարի հանքում, էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը դի է հայտնաբերել

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 136 հասցեում գործող քարի հանքում էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը դի է հայտնաբերել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները դժվարամատչելի վայրից դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին: Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը: Shamshyan.com տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 55-ամյա Հայկ Ո.-ն էր: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։