Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_090224
A A
Պաշտոնական

Գերմանիան բավարարել է ՀՀ Դատախազության միջնորդությունը. յուրացում կատարած անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին, ով մեղադրվում է շուրջ 28 միլիոն դրամ յուրացում կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան: