Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Գարեգին-Բ-ՅՏԽ-1-jpg
A A
Պաշտոնական

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Գարեգին Բ-ի հետ քննարկել է Հայաստանի ներկա իրավիճակը

Փետրվարի 8ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հանդիպումը։

Քննարկվել են Հայաստանի ներկա իրավիճակը, Արցախյան հիմնախնդրի, արցախահայության իրավունքների պաշտպանության, մասնավորապես Արցախ հավաքական վերադարձի հարցերը։

Տեղեկություններ են փոխանցվել հայրենիքում եւ համաշխարհային մակարդակով Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների եւ նախատեսված համահայկական նախաձեռնությունների վերաբերյալ։

Շեշտվել է արցախահայությանն օժանդակություն տրամադրելու եւ պետականության հիմքերի ամրապնդման աշխատանքի շարունակության, ազգային միասնականության զորացմամբ եւ առկա մարտահրավերների հաղթահարմամբ՝ ազգային կառույցների միջեւ համագործակցության ընդլայման եւ հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի խորացման կարեւորությունը։