A
A
Ադրբեջանում կալանավորված հայերի ու նրանց հարազատների միջև 660 շփում է եղել 2023թ.-ին․ ԿԽՄԿ
Աջակցիր «Ա1+»-ին2023-ին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում կալանավորված հայերի և նրանց հարազատների միջև փոխանակվել են 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրություններ ու հեռախոսազանգեր, տեղեկացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։ «Պարբերաբար այցելում ենք կալանավորված անձանց և օգնում նրանց կապ պահպանել ընտանիքների հետ», – նշված է ԿԽՄԿ-ի X-ի էջում։