A
A
Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները շնորհավորել են Հայաստանին` Միջազգային քրեական դատարանին անդամակցելու կապակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանն այսօր մասնակցած հյուրերը՝ Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու դիվանագետներ, շնորհավորել են ՄՔԴ-ին ՀՀ անդամակցելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ.
ՀՀ անդամակցությունը ցույց է տալիս ՀՀ հանձնառությունը միջազգային իրավական մեխանիզմների առաջմղման ու կիրառման հարցում,
կարող է օրինակ ծառայել այլ դերակատարների համար։
Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։