Բացել լրահոսը Փակել լրահոսը
426642955_352212354441540_4494931220936576950_n
A A
Պաշտոնական

Ահազանգ է ստացվել, որ Աբովյանի կամրջի տակ այրվում է ավտոմեքենա

Փետրվարի 8-ին, ժամը 20։25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի կամրջի տակ այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 21:02-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Գ. Տ.) սրահը և շարժիչի հատվածը: