Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo (13)
A A
Պաշտոնական

Արթուր Աթաբեկյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:

Ներկայացնելով գաղտնի քվեարկության արդյունքները` ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածություններին պատգամավորները կողմ չեն քվեարկել:

Արթուր Աթաբեկյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 69 պատգամավոր:

Արթուր Աթաբեկյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։