Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված միջոցառումը (լուսանկարներ)

Փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը:
 
Միջոցառման մեկնարկին ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկիի և ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը։
 
Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից՝ նշելով, որ միջոցառման շրջանակներում Միջազգային քրեական դատարանի նախագահ Պյոտր Հոֆմայսկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին է հանձնել Հռոմի կանոնադրության հատուկ թողարկման օրինակը:
 
Միջոցառմանը մասնակցել են նաև ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտան, ՄՔԴ գլխավոր դատախազը, Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մի շարք ներկայացուցիչներ՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչություններից, լրագրողների ասոցիացիայի նախագահը, ինչպես նաև այլ հյուրեր։