Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նոր կադրեր Սեւանա լճում պարեկների եւ ձկնորսների մասնակցությամբ ծեծկռտուքից (տեսանյութ)

Դանիել Իոաննիսյանը իր ՖԲ էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել․

Էքսկլուզիվ կադրեր Սևանալճի բատալիայից

Գիտե՞ք ինչու Սևանալճում ձկնորսության տուրքը չեն վճարվում (այսօր Նիկոլ Փաշինյանը դա հարցնում էր Հակոբ Սիմիդյանին)։

Որովհետև Սևան ազգային պարկի նավը գրոհած ու աշխատակիցներին ծեծած այս անձանցից միայն մեկն է այժմ անազատության մեջ։

Ինչու՞ պիտի վճարեն, եթե կարող են հսկողներին ծեծելով լուծեն իրենց հարցերը։ Հայաստանում իրավապահ մարմինների փոխարեն մի մեծ դեկորացիա է, որը օրենք պաշտպանելու ունակ չէ։ գրել եւ հրապարակել է Իոաննիսյանը