Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ճանապարհի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չէր կարողանում մոտենալ

Օգնության են հասել փրկարարները
 
Փետրվարի 7-ին, ժամը 19։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնապար գյուղի ճանապարհի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ կանչի վայր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնաց):
Պարզվել է, որ Լեռնապար գյուղի բնակիչ Գ. Ա.-ին (ծնված 1966 թ.) անհրաժեշտ է տեղափոխել Ծաղկահովիտի ԲԿ։
 
Փրկարարները քաղաքացուն Լեռնապար գյուղից ամենագնացով մոտ 4 կմ տեղափոխել են M3 ավտոճանապարհ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: