Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ոնց որ փորձեն ֆորմատ անեն մեր ժողովրդին եւ նոր՝ թուրքական ծրագիր են փորձում նստացնել․ Լեւոն Քոչարյան (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Սահմանադրությունը փոխելու իշխանության նախաձեռնությանն ու նշեց, որ Սահմանդրությունը փոխում են ադրբեջանական կողմի պարտադրմամբ։

«Ոնց որ ուզում են, այսպես ասած, ֆորմատ անեն ժողովրդին․․․Տպավորություն է, թե պրոթուրքական, ադրբեջանական վերսիան են փորձում «նստացնել»՝ զրկելով ամեն ինչից, ինչը մեզ հայ է դարձնում։ Այնպես որ, ոչ մի քրեական գործ, ապօրինություններ չեն կանգնեցնելու ինձ, մեզ՝ այս ամենի դեմ պայքար մղելուց»,-ասաց նա։