Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

4-րդ հանրապետություն ասելով՝ նկատի ունեմ նոր սահմանադրություն, ոչ թե սահմանադրական փոփոխություն (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանեց, թե ինչ է նկատի ունեցել, երբ ասել է 4-րդ Հանրապետություն:

«Ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, որը ընդունվել է ժողովրդի կողմից ու բոլորը ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա:

Վարչապետն ասաց, որ երբ խոսել է վերաբրենդավորման մասին, նկատի է ունեցել 4-րդ Հանրապետությունը:

«Մենք փաթեթ չունենք սեղանին դնելու, որ ասենք՝ սա ենք առաջարկում, ու դա վատ  չի, լավ է, որովհետև կարծում եմ, որ հանրության մեջ պետք է տեղի ունենա քննարկում, թե սա ինչի մասին է, ինչի համար է: Ես կարևոր եմ համարում, որ ըմբռնում ձևավորվի, որ դա պետք է արվի»,- նշեց Փաշինյանը: