Բացել լրահոսը Փակել լրահոսը
գագիկ
A A
Հասարակություն

Մահացել է Գագիկ Գինոսյանը

Կյանքից անժամանակ հեռացել է Բեմական շարժման և մեներգի ամբիոնի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, հաղորդում է Երևանի թատրոյի և կինոյի պետական ինստիտուտը։

Գինոսյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ծառայել է նաև ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության առանձին գումարտակում, 1996-ին զորացրվել է ՀՀ ԶՈՒ շարքերից։

Գինոսյանն 1987 թվականից պարել է Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Վան» ազգագրական խմբում։ «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրյա մի շարք շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր։ Նա 2001-ին հիմնադրել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։

Գինոսյանը զբաղվել է նաև բանահավաքությամբ։ Այցելելով բազմաթիվ գյուղեր նա գրի է առել բազում պարերի նկարագրություններ, վերականգնել է 36 պար, որոնց առաջին կատարողը հենց «Կարին» խումբն է։

Գինոսյանը նաև Ազգային պարը Հայաստանի հանրակրթական համակարգ ներդնելու՝ «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագրի հեղինակն է։

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստանի նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ կոչման։