Բացել լրահոսը Փակել լրահոսը
զոհված զինվոր
A A
Պաշտոնական

Հրդեհ՝ մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում. կա մեկ զոհ․ ՊՆ

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):
Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
 
Այլ տուժածներ չկան:
 
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
 
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի ընտանիքի անդամներին և հարազատներին: