Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (4)
A A
Պաշտոնական

Գողության փորձեր Վանաձորի Զորյան փողոցի շենքերից մեկում. 4 անձ ձերբակալվել է

Փետրվարի 5-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ չորս անձինք Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի 21 շենքի բնակարաններից մեկում փորձում են կատարել գողություն:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ՔՈ գլխավոր վարչության և Տարոնի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված շենքի մոտ հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Տարոնի բաժին են տեղափոխվել Վանաձոր քաղաքի՝ 51-ամյա և 49-ամյա, Չարենցավան քաղաքի՝ 40-ամյա և Թբիլիսի քաղաքի՝ 69-ամյա բնակիչ չորս տղամարդիկ: Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են շինարարական ձեռնոցներ, բանալի, խոշորացույց՝ փոքր լապտերով, դռան փական բացելու համար հարմարեցված մետաղյա առարկա, ծալովի դանակներ: Պարզվել է, որ նրանք փորձել են մուտքի դուռը բացելու միջոցով գողություն կատարել նույն շենքի 21 բնակարանից:

Հետագա ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նաև, որ նրանք փորձել էին գողություն կատարել նույն շենքի մեկ այլ բնակարանից ևս:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: