Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_ՀՅԴ-պաշտոնական-լոգո-զինանշան-2-1024x576 (3)
A A
Պաշտոնական

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին

 

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հերթական հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը:

Քննարկվել է Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտության, արցախահայերի Արցախ վերադարձի եւ այլ իրավունքների պաշտպանության, Հայաստանում արցախահայերի ընկերային-տնտեսական եւ իրավական վիճակի եւ մարդասիրական օժանդակությունների հետ կապված հարցեր:

ԱՀ նախագահը ներկայացրել է Արցախի կարգավիճակի եւ առաջիկա անելիքների առնչությամբ իր պատկերացումները:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրել է ՀՅ Դաշնակցության եւ ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ու հանձնախմբերի կատարած աշխատանքները:

Որոշվել է հանդիպումները դարձնել շարունակելի։

 

ՀՅԴ Մամլո դիվան06 փետրվար, 2024թ