«Ներդրի՛ր տաղանդդ Իտալիայում» կրթաթոշակային ծրագիր՝ Հայաստանի ուսանողների համար
Աջակցիր «Ա1+»-ին2024-2025 թթ. ակադեմիական տարվա համար մեկնարկել է «Ներդրի՛ր տաղանդդ Իտալիայում» Invest your talent in Italy կրթաթոշակային ծրագրի գրանցման փուլը:
Ծրագիրը ճարտարագիտության, բարձրագույն տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ուսանողներին Իտալիայում ուսումը շարունակելու հնարավորություն է ընձեռում: Կրթաթոշակները տրվում են իտալական բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական դասընթացների համար:
Գրանցումների վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 1-ն է:
Ծրագիրն իրականացվում է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից՝ Իտալիայի առևտրական գործակալության և ակադեմիական առաջխաղացման ու ուսումնական կողմնորոշման կենտրոնի UNI-ITALIA հետ համագործակցությամբ: Ծրագրի մանրամասները հասանելի են հետևյալ հղումով:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ