Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Չարչյան
A A
Պաշտոնական

Արմեն Չարչյանը դատապարտվել է 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման (տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանն այսօր դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկումը:

Նշվում է, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան: 

Հիշեցնենք, որ 2021-ի ընտրություններից օրեր առաջ հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ պարտադիր մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի, ապա ինքը «Հայաստան» դաշինքում տեխնիկապես հնարավորություն ունի ստուգելու ցուցակները՝ ով է գնացել ընտրությունների: