Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Շիրակի մարզում վագոն-տնակ է այրվել

Հրդեհ վագոն-տնակում․ տուժածներ չկան Փետրվարի 4-ին, ժամը 00։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի քարաղացի մոտակայքում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քարաղաց հաստոցի հարևանությամբ գտնվող շահագործվող վագոն-տնակում (մոտ 21 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:32-ին, մարվել՝ 01:40-ին: Այրվել են վագոն-տնակը, ներսում՝ շինարարական գործիքներ և քարաղաց հաստոցի պահեստամասեր: