Բացել լրահոսը Փակել լրահոսը
424606828_772847691540108_2753595244096792111_n
A A
Պաշտոնական

Ադրբեջանի Կարմիր մահիկի աշխատակիցներն այցելել են Արցախում մնացած հայերին

 
Կարմիր մահիկի ադրբեջանական գրասենյակի աշխատակիցներն այցելել են Արցախում, այդ թվում՝ Ստեփանակերտում մնացած հայերին՝ «գնահատելու նրանց կարիքները»։
 
Կարմիր մահիկի ադրբեջանական գրասենյակի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այցը տեղի է ունեցել շաբաթասկզբին, կազմակերպության աշխատակիցները «ծանոթացել են քաղաքացիների կենսապայմաններին և հարցում անցկացրել՝ պարզելու բնակիչների կարիքները, թե ինչ օգնություն և ծառայություններ կարող են տրամադրել»:
 
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո շուրջ 105 հազար արցախցիներ հեռացան Հայաստան: Դեկտեմբերին «Ազատության» հետ զրույցում Արցախի օմբուդսմենը հայտնել է, որ իրենց տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում այս պահին շուրջ 20 արցախցի է ապրում։