ժամը 22։30-ի դրությամբ, Սիսիանի, Աշոցքի, Աբովյանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 3-ին՝ ժամը 22։30-ի դրությամբ, Սիսիանի, Աշոցքի, Աբովյանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
🌪️Սաստիկ բքի պատճառով Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայր բնակավայրից մինչև Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ)։
🚗Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: