Բացել լրահոսը Փակել լրահոսը
424618173_781632070669139_6465287981724887407_n
A A
Հասարակություն

Կոչ ենք անում փոխել կիրառված խափանման միջոցը կալանքը. ՏՀՏ գործատուների միություն

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը խորին մտահոգություն է հայտնում «Սիներջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Աշոտ Հովանեսյանի, և նույն գործով անցնող այլ անձանց կալանավորման վերաբերյալ։

«Դիմում ենք որպես տեխնոլոգիական ոլորտի Միություն, որը գնահատում Է Աշոտ Հովանեսյանի և «Սիներջի» ընկերության ավանդը և բացառիկ ազդեցությունը Հայաստանի ՏՀՏ ոլորտի կայացման և զարգացման գործում։

Մենք գիտակցում ենք օրենքի գերակայությունը և կարևորում գործի քննության` բացառապես իրավական ճանապարհով իրականացումը։

Կոչ ենք անում փոխել Աշոտ Հովանեսյանի, և նույն գործով անցնող այլ անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։

Խնդրում և  հորդորում ենք մինչ քննության ավարտը հնարավորություն տալ Աշոտ Հովանեսյանին շարունակել պատվով ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը բազմաթիվ երկրներում։

Մեզ զանգահարում ևւ իրենց մտահոգությունն են հայտնում տեխնոլոգիական ոլորտի և երկրի համար մտահոգ բազմաթիվ ներկայացուցիչներ ևս՝ համարելով, որ ստեղծված իրավիճակում Աշոտ Հովանեսյանի, և նույն գործով անցնող այլ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը դժվար է համարել հիմնավոր և անհրաժեշտ միջոց»,- նշված է միության հայտարարության մեջ։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում  խուզարկությունների  արդյունքում ձերբակալվել է 6 անձ: Նրանց թվում է եղել նաև էկոնոմիկայի նախկին փոխնարար Անի Իսպիրյանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է  2 ամիս ժամկետով տնային կալանքը։

Նույն գործով կալանավորված է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը,  «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։