Բացել լրահոսը Փակել լրահոսը
471885fb7e474be750d8cb020bc4f0df_1706947540
A A
Հասարակություն

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ տղամարդը 8-րդ հարկից ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա․ Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցի բարձրահարկ շենքերից մեկից քաղաքացին ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա, գրում է Shamshyan.com-ը։

 Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը  ինքնասպանություն է, թե անզգուշություն, պարզվում է։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 60-ամյա Հրաչ Մ․-ն է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Փրկարարներն ու պարեկները դին իջեցրել և պատգարակով մոտեցրել են դիատարին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդը 8-րդ հարկից է վայր ընկել։
 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում