Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (1)
A A
Պաշտոնական

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը։ Քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության կողմից մշակվող բնակարանաշինական ծրագրերի իրագործման գաղափարները՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով։

ԱԶԲ գործընկերները ներկայացրել են ծրագրի իրագործելիության վերլուծությունն ամբողջացնելու նպատակով կատարվող աշխատանքը, կառուցապատողների, բանկերի և շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումների, առկա տվյալների ուսումնասիրությունների արդյունքում նախանշված մոտեցումները։ Նախնական առանձնացվել են բոլոր կողմերի համար ծրագիրը հետաքրքիր դարձնելու բաղադրիչներ։ Դիտարկվել են համայնքների ներգրավման, փաստաթղթային գործընթացների արագ կազմակերպման հնարավորությունները։

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուներն առաջարկել են լրացուցիչ մեխանիզմներ նախատեսել ծրագրի արդյունավետ իրագործման համար։ Նրանք կարևորել են շահառուների խմբի հստակեցումը, տարածքների ճիշտ ընտրությունը՝ համաչափ զարգացման, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջներից ելնելով։ Այդ նպատակով որպես ուղեցույց կարող են ծառայել միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը, որոնք Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մշակվում են հանրապետության բոլոր մարզերի համար։

ԱԶԲ ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև կոմիտեի համակարգմամբ իրականացվող հանրային ծառայողներին բնակարանով ապահովման ծրագրով, դիտարկել մշակված մեխանիզմները։

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու ԱԶԲ գործընկերների հետ և շարունակելու աշխատանքային քննարկումները։

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե