Բացել լրահոսը Փակել լրահոսը
ավտոմեքենաների ներկրում
A A
Պաշտոնական

Կապահովվի 160 տրանսպորտային միջոցի՝ ազատ շրջանառության նպատակով ձևակերպման ժամանակ համապատասխան փոխհատուցման իրականացումը

Կապահովվի 160 տրանսպորտային միջոցի՝ ազատ շրջանառության նպատակով ձևակերպման ժամանակ համապատասխան փոխհատուցման իրականացումը

 

Գործադիրն ընդունել է որոշում՝ 2023թ. նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» համապատասխան որոշմամբ սահմանված պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված:

Ըստ այդմ՝ նախատեսվել էր ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով նախատեսել փոխհատուցման հնարավորություն՝ միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 40% չափով՝ մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մասով, միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 70% չափով՝ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մասով։ Հիմնավորման համաձայն՝ ընդհանուր պետական աջակցության ծրագրի շրջանակում ձևակերպվել է 2648 ավտոմեքենա, որոնց գծով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա գումարը կազմել է 7,532.7 մլն դրամ:

Փաստացի փոխհատուցվել է 2488 ավտոմեքենայի մասով` 7,017.1 մլն դրամ, իսկ 160 ավտոմեքենայի մասով չի փոխհատուցվել 515.6 մլն դրամ:

Արդյունքում կապահովվի ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող 160 տրանսպորտային միջոցի՝ ազատ շրջանառության նպատակով ձևակերպման ժամանակ համապատասխան փոխհատուցման իրականացումը։