Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I8423
A A
Պաշտոնական

Երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքները կկարողանան սեփականաշնորհել զբաղեցրած բնակելի տարածքները

Կառավարությունն ընդունել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական 4/1 շենքի (էներգետիկական քոլեջի), Ուսանողական 4 շենք (Ճարտարագիտական քոլեջի), Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/1 հանրակացարաններ հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով իրենց տրամադրելու խնդրանքով: