«Թող ՔԿ-ն ասի՝ ի՞նչ է հասկանում չարաշահում ասելով». Էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀիշեցնեմ, որ վերջին անգամ Էկոնոմիկայի նախարարությունում նման դեպք եղել է 3 տարի առաջ, և 3 տարի անց կային մարդիկ, ովքեր ձերբակալված էին, բերման էին ենթարկվել, նրանց նկատմամբ մինչ օրս չկա դատական վճիռ, չնայած էլի նույն կերպ աղմկահարույց էր:
Այս մասին այսօր Կառավարության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերաբյանը՝ պատասխանելով երեկ Էկոնոմիկայի նախարարության շուրջ ստեղծված աղմկահարույց դեպքին վերաբերվող հարցերին:
«Եթե ուշադիր կարդաք ՔԿ հայտարարությունը այնտեղ, ըստ էության, առաջին դրվագը վերաբերվում է Էկոնոմիկայի նախարարության տեղակալ Անի Իսպիրյանին, այդտեղ 2 կարևոր արտահայտություն բացակայում է՝ դա կաշառք բառն է, կամ որևէ այլ կերպով շահագրգռված լինելը»,- ասել է նա:
Նրա խոսքին անդրադարձան լրագրողները՝ ասելով, որ կար հափշտակություն բառը, որի ի պատասխան նախարարը հերքեց և ասաց, որ չկա հափշտակություն բառը:
Մանրամասները՝ տեսանյութում