Բացել լրահոսը Փակել լրահոսը
415420397_2766327910171723_4757485966045054651_n
A A
Պաշտոնական

Ապօրինի խորքային հորից ջրառի կասեցում Արմավիրում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գործող ՆՈՐԴ-ԲԵՏՈՆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն՝ տարածքում առկա ապօրինի խորքային հորից կատարում է ջրառ, իսկ բետոնի շաղախի արտադրությունն ու չորանոցի կաթսան աշխատում են առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է ստորերկրյա ապօրինի խորքային հորի, բետոնի շաղախի արտադրության և չորանոցի կաթսայի շահագործումը։

Նշանակվել են ընդհանուր՝ 800.000դր. չափով վարչական տուգանքներ: