Fastex-ը նոր գրասենյակ է բացել Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոնում՝ One Central-ում
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոնում՝ One Central-ում, կայացել է Fastex web3 էկոհամակարգի նոր գրասենյակի բացումը, որը ևս մեկ անգամ հաստատում է Fastex-ի կայուն և շարունակական աճը և ներգրավումը Դուբայի բիզնես միջավայրում:
DWTC-ում նոր գրասենյակի բացումը նպաստում է Վիրտուալ ակտիվների կարգավորող մարմնի (VARA) հետ գործակցությանը։ Սա կարող է դրական կերպով անդրադառնալ Fastex-ի լիցենզավորման գործընթացի վրա՝ որպես տարածաշրջանում վիրտուալ ակտիվների ծառայությունների մատակարար (VASP): Հարկ է նշել, որ Fastex-ն արդեն իսկ VARA-ից ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ բրոքեր-դիլերային և փոխանակման գործառնություններ իրականացնելու համար։
Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը լավատեսորեն է արձագանքել վերջին իրադարձություններին․ «Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոնում Fastex-ի նոր գրասենյակի բացումը էկոհամակարգի զարգացման և աճի համար կարևոր ռազմավարական քայլ է: Սա հաստատում է, որ Fastex էկոհամակարգը համապատասխանում է ոլորտի ստանդարտներին և իրականացնում է թվային ակտիվների մատակարարման բարձր որակի ծառայություն: Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոնում Կարգավորողին՝ VARA-ին մոտ գտնվելով՝ Fastex-ը կողք կողքի գործունեություն է ծավալում ոլորտի առաջատար ընկերությունների հետ, ինչն էլ օգտատերերին հավելյալ վստահություն է ներշնչում»:
Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոնում One Central հատվածը հայտնի է իր առաջադեմ բիզնես միջավայրով, և այս միջավայրում Fastex-ի ներկայությունը խոսում է
դինամիկ նորարարական ֆինանսական միջավայրում մշտապես ներկա գտնվելու ցանկության մասին: Վիրտուալ ակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիայի համաշխարհային հանգույց դարձած այս տարածաշրջանում Fastex-ը վստահաբար իր անելիքն ունի:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթըլ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին: