Բացել լրահոսը Փակել լրահոսը
355e114c-50c9-4c02-b9a0-ffda55a5b176
A A
Պաշտոնական

Նոր սարքով հնարավոր կլինի պարզել հատած՝ կտրած ծառի տեսակի պատկանելիությունը

Նոր սարքավորման միջոցով կիրականացվի կենսաբանական ծագում ունեցող օբյեկտների մանրակրկիտ հետազոտություն

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի ձեռք բերած նոր՝ «Միկրոտոմ» սարքավորման միջոցով, Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ իրականացվել է նոր հետազոտություն՝ պարզելով բուսական ծագում ունեցող օբյեկտների մանրադիտակային պատկերը։

Հաշվի առնելով սարքի՝ բացառիկ աշխատանքային հնարավորությունները՝ (ձեռքի և ինքնաշարժ), այն փորձագետին թույլ կտա ստանալ 1 նանոմետր հաստության հետազոտելի նմուշներ, ամենակարճ ժամանակահատվածում պարզելով հատած՝ կտրած ծառի տեսակի պատկանելիությունը, ծառի՝ բնափայտի հետազոտություն, որն էլ հնարավորություն կստեղծի փորձագետին իրականացնել համեմատական հետազոտություններ։ Սարքը կիրառվում է նաև ոչ կենսաբանական նմուշների հետազոտություններ իրականացման համար։

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ